մեր տունը` YERKIR-ը

YerkirGuestHouse-ը տարածք է՝ ստեղծված ոգեշնչվելու համար, Մեծ Հայաստանի մթնոլորտը միացված ժամանակակից հարմարավետության հետ: Ավանդույթները և ոճը մարմնավորվել են տան ինտերիերի և այգու ամեն մանրուքի մեջ: Այս վայրը նոր տալիս է զգացողություններ, նոր մղում դեպի դրական մտքեր և քայլեր: Տունը և այգին ոգեշնչման աղբյուր են, որոնք հաղորդում են ստեղծագործական եռանդ և աշխարհի հետ ներդաշնակություն:

Հարազատ հող։ Վայր, որտեղ դու զգում ես քեզ ինչպես տանը։

 

— ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ԼԻԼԻԹԸ, ՆԱ ՏԱՆ ՍՏԵՂԾՈՂՆ Է։

 

YerkirGuestHouse - ի տարածքը բաց է բնակվելու, հանդիսավոր տոնակատարություններ, վարպետության դասընթացներ, նկարահանումներ, թիմբիլդինգ և սեմինարներ անցկացնելու համար: 

 

YerkirGuestHouse-ը գտնվում է Կոտայքի մարզում, որը Հայաստանի կենտրոնական և ամենաբերքատու մասն է: Գտնվելով մայրաքաղաքից ոչ շատ հեռու՝ գյուղ Պտղնին ունի կլիմայական առանձնահատկություններ: Ջերմաստիճանը գրեթե չի տատանվում և չի փոփոխվում, եղանակային փոփոխությունն էլ տեղի է ունենում շատ սահուն: Գտնվելով այդքան մոտ Երևանին՝ միևնույնն է, կարող եք Ձեզ զգալ հեռու աղմկոտ քաղաքից, վայելել լռությունն ու հանգստությունը:

 

Վայրը, որտեղ գտնվում է հյուրատունը, պատահական ընտրված չէ  , ըստ պատմական տվյալների՝ առաջին օտարերկրացի հյուրերը, ովքեր եկել են Մեծ Հայաստան, բնակվել են հենց Պտղնիում: Նրանք այնքան հիացած են եղել Հայաստանով, որ մնացել են այստեղ ապրելու, և հետագայում Արտաշես արքան նվիրել է նրանց տեղի գյուղերը՝ անվանելով Ամատունի, ինչը թարգմանաբար նշանակում է «օտարերկրացի հյուրեր»: Ամատունի ցեղը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի պատմության մեջ, սակայն այն վայրը, որտեղից նրանք սկսել են իրենց պատմությունը, մնացել է քարերի տակ: Մեր հյուրատունը հարգանքի տուրք և հյուրընկալության նոր ձևաչափի սկիզբ է Հայաստանում: Հայացք գցելով անցյալին՝ մենք վերածնունդ ենք տվել նոր Հայաստանին:

YERKIR-ը երազանքների տուն է: Մեր տանը դուք կվերագտնեք Ձեզ և կլցվեք այնպիսի էմոցիաներով, որոնք բառերով անհնար է նկարագրել, քանի որ յուրաքանչյուրի համար դրանք յուրովի են։ Բայց այդ զգացողություններն անհնար է մոռանալ։ Հայաստանի ոգին կարելի է վերապատմել և նկարագրել , բայց այն կարելի է զգալ միայն մեծ երկրի արտասովոր վայրերում: Եթե դուք ձգտում եք վառ տպավորությունների կամ փնտրում եք տիեզեական ներդաշնակություն, պատրաստվում եք քայլել դեպի նոր կյանք կամ ժամանակ անցկացնել մտերիմների հետ ջերմ միջավայրում, ապա այս տունը ամենահամատասխան վայրն է:

ներբեռնեք YERKIR տան մասին մանրամասն պատմող գիրքը

Հարսանիք այգում

Հարսանիքն այգում տոն է, որտեղ տիրում է երջանկության, սիրո և երիտասարդության արբեցնող մթնոլորտը: Բաց երկինքը լավ է ազդում տոնի ընդհանուր մթնոլորտի վրա: Մարդու և բնության միաձուլումը  վերադարձ է սեփական արմատներին։ 

Դրա շնորհիվ է հարսանիքն այգում անցնում շատ ներդաշնակ և բնական։

Հենց այդպես են պսակադրվել մեր նախնիները, ինչը նրանց ուժ և համատեղ երջանիկ կյանքի հույս էր տալիս։ 

Արվեստ

Yerkir Guest House-ը ստեղծագործելու տարածք է։ Այն վայր է, որը ոգևորում և լցնում է հրաշքով։ Ցանկացած մարդ, ով եղել է այստեղ, իրենից մի մաս է տվել և փոխարենը ստացել մեկ այլ բան՝ նոր փորձ, գաղափարներ կամ ծանոթություններ։ 

Տարածք

Yerkir Guest House-ի տարածքը բաց է բնակության, հանդիսավոր տոնակատարություններ, վարպետության դասեր, ֆոտո և վիդեոնկարահանումներ, թիմբիլդինգներ, դասընթացներ անցկացնելու համար։ 

 

Տեղավորում է հյուրերի - 6 հոգի

Լոգասենյակներ - 2

Ննջասենյակներ - 3 Մահճակալներ - 4

Բնակավայրի տեսակը - Տուն

 

Ամենօրյա մաքրություն | Անվճար տեղափոխում օդանավակայանից 2 ուղղությամբ | Ամենօրյա մաքուր սրբիչներ լողավազանի համար | Մաքուր լողավազան |
Ամառային խոհանոց | Մանկական խաղահրապարակ | Իրերը ապահով պահելու սենյակ |  Բար

բնակություն

 Տունը ներառում է իր մեջ հին հայկական ավանդական մոտիվները և ժամանակակից հարմարավետությունները։

Տան ցանկացած դետալ մտածված է և ընտրված ոչ պատահական։

 

Հյուրատունը կառուցված է մի քանի առաջատար ճարտարապետների և դիզայներների ջանքերով։ Ինտերիերը, գունային լուծումները, փոքրիկ ներդաշնակ դետալները կտանեն Ձեզ հնագույն ժողովրդի ու նրա ավանդույթների աշխարհ։ Իսկ շրջակայքի մրգային այգիները կստիպեն լավագույնս զգալ բնության հետ կապը։ 

 

 

 

Ինչպես կապ հաստատել մեզ հետ

հեռ․ /whatsApp /viber

Զանգահարեք կամ գրեք մեզ։ Նշեք Ձեզ ցանկալի ամսաթվերն ու ժամերը, կարճ Ձեր միջոցառման ֆորմատը, ազգանուն և անուն։ Մենք կզանգահարենք կամ կպատասխանենք հաղորդագրությամբ, որպեսզի հստակեցնենք մանրամասները և ուղարկենք Ձեր հաշիվը։ 

կոնտակտներ

yerkirguesthouse@gmail.com

+7 909 686-00-77

+3 744 342-10-01

+3 744 164-44-16

հասցե

գ․ Պտղնի, Կոտայք,

Հայաստան

ամրագրում

Ամրագրումը կատարվում է գումարի 50% կանխավճարի դեպքում

Ամրագրման ձևաթուղթ

կապ հաստատեք մեզ հետ

Նշեք նախընտրելի ամսաթիվը և ժամը, կարճ նշեք ֆորմատի մասին, անուն և ազգանուն: